Երբ իմացա, որ Ախթալայում կազմակերպվող խորովածի ամենամյա փառատոնին ազգային փորքմասնություններից միայն երեք համայնք է մասնակցելու, որից մեկը` հունական, ու քանի որ ես էլ «Պոնտի» հունական ՀԿ-ից եմ, ուրախացա: Սակայն, ուրախությունից շատ բան չմնաց, երբ ավելի քան 180 կմ ճանապարհ կտրելուց հետո վատ կազմակերպված միջացառման մասնակցեցինք: Կազմակերպիչները տեղյակ չէին, որ Ախթալա վանական համալիր (այստեղ տեղի ունեցել խորովածի փառատոնը) տանող կամուրջը վերանորոգվում է, ինչի պատճառով ավտոբուսներով մինչեւ կամուրջը հասած փառատոնի մասնակիցները ստիպված էին 5 կմ ոտքով քայլել` այնտեղ հասնելու համար: Թե ինչ էին զգում այդքան ճանապարհը ոտքով անցած մարդիկ, կարելի է պատկերացնել, սակայն, Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, խորովածների պատրաստությունն ու համտեսումը, փառատոնի ոււրախ երգն ու պարը ստիպեցին ներողամիտ լինել հոգնած «ուխտավորներին»:
Առաջին անգամ ես Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի էի ալցելել երկու տարի առաջ, այս տարի հնարավորություն ունեցա նույնիսկ տեսագրելու եկեղեցու ներսը: Այս տարի իմացել էի, որ Պոնտոսի գաղթից հետո Լոռու մարզում, մասնավորապես Ախթալայում, բնակություն հաստատած հույները այս եկեղեցին իրենց սրբատեղին էին դարձրել: Հիմա եկեղեցու պատերին անգամ հունական սրբեր ու հունական գրեր են պատկերված:
Բուն Խորովածի փառատոնին հունական համայնքը չէր մասնակցում, սակայն մենք այնտեղ էինք` մեր համայնքը ներակայցնելու համար, իսկ դա անելու էինք երգի ու պարի միջոցով: Մեր ելույթը վերջիններից մեկն էր, ու չնայած դրան մեծ հաջողություն ունեցանք` անգամ արդեն հեռանալ պատրաստվող մարդիկ հետ եկան մեր պարը դիտելու:
9 տարեկանումերբՀունաստանըկազմակերպումէր ճամբարային հանգիստ աշխարհում բնակվող բոլոր ծագումով հույն երեխաների համար, այդ ժամանակավանից իմացա իմ հունական արմատների մասին: Որքան մեծացա այդքան ավելի շատ սկսեցի հետաքրքրվել հունական ծագումովս:
1915 թ. հայերիկոտորածիցհետոսկսվեցհույներիմասսայականտեղահանումները, կոտորածնևբնաջնջումը: 1914-1918 թթ. բնաջնջվեցին 235556 հույն: 1919 մայիսի 19-ինՔեմալփաշանդեսանտիջեցրեցՍամսունդքաղաքև 1922 թ. զոհվածներիթիվըհասավ 303238 մարդու: Այսամենիննպաստումէին 1-ինՀամաշխարհայինպատերազմիմասնակիցհզորտերությունները, որոնքչէինուզումհակառակվելԹուրքիային: 1914-1923 թթ. Պոնտացիհույներիզոհերիքանակըհասավ 353.000 մարդու, ամբողջովինոչնչացվեցին 1134 եկեղեցիներ, 960 դպրոցներ, ողջմնացածներըապաստանգտանՍովետականմիությունում, Հունաստանում, սփռվեցինաշխարհովմեկ:
Իմմայրականպապիկսէլ, ով այն տարիներին դեռ փոքր էր, իրընտանիքիհետ ապաստան գտավ Հայաստանում, որն էլ դարձավ նրա երկրորդ հայրենիքը:
Տարիներ հետո միայն մեր պատմական հարենիքը` Հունաստանը, գնահատական տվեց պատմության արյունալի այս էջերին: 1994 թ. փետրվարի 24-ինՀունաստանիազգայինժողովըմիաձայնընդունեցՓոքրԱսիայիհույներիկոտորածըևմայիսի 19-ըհայտարարվեցզոհերիհիշատակմանօր:
Այս տարի օգոստոսի 19-24-ը Հունական համայնքի երիտասարդներս Հայաստանի ազգային փոքրամասնությունների մյուս համայնքների երիտասարդների հետ հանդուրժողականություն էինք կառուցում Լուսակերտում:
«Հանդուրժողականության կառուցում» ամառային ճամբարում չհասցրի մի լավ հանգստանալ, քանի որ նաեւ տանջվեցի` մինչեւ ընկերներիս սովորեցրի Սիրտակի պարել:
Բայց հիմա չեմ ափսոսում հոգենլուս համար, քանի որ Սիրտակին դարձավ մեր բոլորիս հանդուրժողականության պարը: Ճամբարի փակմանը բոլորս միասին պարեցինք այն, եւ, ես շատ ուրախացա, որ պարը սպասվածից լավ ստացվեց:
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանդուրժողականության կառուցում» ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համախմբել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես նաեւ ծանոթացնել միմյանց մշակույթին:
Հունական համայնքը ներկայացնում էինք երեքով` ես` Արթուր Խաչատրյանս, Նիկոլայ Նիկոլաիդին եւ Նինա Ասլանյանը: Մենք ոչ միայն ներկայացրինք հունական մշակույթը (պար, երգ), այլեւ Հունաստանի պատմության մի քանի էջեր բացեցինք ներկաներին: Պատմեցինք, թե ինչպես են Էգեյան ծովն ու Աթենքը ստացել իրենց անվանումը, ինչպես է առաջացել առաջին հույնը` Էլլինասը, եւ այլն:
Ճամբարը ինձ համար նաեւ մի զարմանալի ու հետաքրքիր հայտնագործության առիթ դարձավ: Օգոստոսի 22-ին` կիրակի, բոլոր մասնակիցներս որոշեցինք գնալ Լուսակերտի շրջակայքում գտնվող եկեղեցիներից մեկը` պատարագ լսելու: Երբ հասանք, պարզվեց, որ պատարագ չէր լինելու:
Բայց այցելությունը ինձ համար ապարդյուն չանցավ,քանի որ ես եկեղեցու պատին կարդացի, որ այն հունական եկեղեցի է:1400 թվականին Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ ավերված այս եկեղեցին վերակառուցել են բերձենները (հույներ) 1888-90 թվականներին:
Բերձենները Պոնտոսում ապրող հույներ էին, որոնք իրենց անվանումը ստացել են վրացերեն Պերզենեշվիլի բառից, ինչը թարգմանաբար նշանակում է իմաստունների որդիներ: