Monday, July 25, 2011

JOYFUL volleyball


Վերջերս ընկերս ինձ ծանոթացրեց մի կազմակերպության հետ, որը իր մեջ ընդգրկում է Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամաս

նություններին: Կազմակերպությունը կոչվում է Հայասա ԵՀԿ (երիտասարդական հասարակական կազմակերպություն):

Կազմակերպությունում անցկացրած առաջին իսկ հավաքում որոշվեց, որ պետք է անցկացվի ամառային ծրագիր Սևանալճի ափին, որտեղ բոլոր ազգերը պետք է մրցեն իրար հետ խաղալով վոլեյբոլ: Ամենահետաքրքիրը այն էր, որ ինձ ընդգրկեցին կազմակերպիչների մեջ, ես էլ շատ ուրախացա, քանի որ վաղուց երազել էի որևէ կազմակերպչական գործ անել:Կոնկրետ իմ աշխատանքը ծրագրում, դա բոլոր ազգերից թմերի ձևավորումն էր:

Ինչպես բոլորը, այնպես էլ ես սկսեցի հավաքել իմ թիմը: Յուրաքանչյուր թմում պետք է լիներ 2 աղջիկ, 3 տղա կամ հակառակը: Իսկ խաղալու համար տարածքը վերցրել էինք Հարսնաքարի լողափերից մեկը, որը շատ հրաշալի տեղ էր:

Մեզ հետ էին նաև Ռեդ Բուլլ

կազմակերպությունը, որը իր հերթին իր խաղացողների թիմն ուներ, և ըստ վիճակահանության մենք հույներս պետք է մրցեինք նրանց հետ: Ցավոք սրտի չկարողացանք հաղթել նրանց , քանի որ նրանք ուժեղ թիմ էին և զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը, երկրորդ հորիզենականում ուկրաինացիներն էին, իսկ առաջինում հրեաները:

Մենք էլ չտխրեցինք, որովհետև մեր նպատակը

այնտեղ հիանալի ժամանակ անցկացնելն էր, որը որ այդպես էլ եղավ, քանի որ բացի վոլեյբոլից կազմակերպում էինք բազմաթիվ զվարճալի խաղեր: Ծրագիրը այնքան լավն էր, որ բոլորը հիացած էին ուղակի, անգամ մեկը չկար որ դժգոհություն հայտնեց: Իսկ մենք կազմակերպիչներս շատ ուրախացանք հիանալի ծրագրիը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Այս ծրագիրը ստիպեց, որպեսզի հետագայում ևս մի ծրագիր իրականացնենք:

Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com