Saturday, March 31, 2012

Կենդանի Մատյան Ազատ Գոտում

Վերջերս "Հ1" և "Արմենիա" հեռուստաընկերություններից ստացել էինք հրավեր՝ "Ազատ Գոտի" և "Կենդանի Մատյան" հաղորդումներում նկարահանվելու համար:

"Հ1" հեռուստաընկերության "Ազատ Գոտի" հաղորդումը պետք է ներկայացներ տարբեր ազգերի հարսանեկան ավանդույթները, դրա համար նկարահանման հրավիրել էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից մի քանիսին՝ եզդիներ, ասորիներ, ուկրաինացիներ և հույներ:

Այդ նկարահանմանը ներկա էին մեր համայնքի նախագան՝ Ֆրոնտիկ Նիկոլայիդին, և նախագահի


կինը,
ով նաև հանդիսանում է համայնքում գործող պարի խմբի ղեկավար՝ Ագապի Խուրշուդյանը, և համայնքի երտասարդությունը որտեղ ներկա էի և ես: Նկարահանման ժամանակ պայմանավորվել էինք այնպես, որ հարսանեկան ավանդույթի մասին պետք է խոսենք բոլորս: Ես և մեր համայնքի երիտասարդներից Դիանան հագել էինք հունական ազգային տարազներ, որպեսզի մենք նույնպես նկարահանման ժամանակ գտնվենք տաղավարում, իսկ մեր մնացած երիտասարդները պետք է զբաղեցնեին հանդիսատեսի շարքերը և իրենց լրացումները կատարեին այնտեղից:Բայց պարզվեց, որ "Ազատ Գոտին" մեզ անակնկալ ուներ: Հաղորդման ընթացքում ինձ և Դիանաին ներկայացրեցին որպես ապագա նորապսակ զույգ: Իսկ այդ նկարահանումից հետո մեզ շրջապատում ճանաչող մարդիկ կարծում էին թե դա իրականություն է, և ստանում էինք բազմաթիվ հեռախոսազանգեր, որտեղ հնչում էր " էտ դուք իսկականից իրար հետ եք՞ " հարցը

"Ազատ Գոտի" հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

1" հեռուստաընկերության նկարահանումից մի քանի օր անց ստացանք "Արմենիա" հեռուստաընկերության կողմից հրավեր նկարահանվելու "Կենդանի Մատյան" հաղորդմանը: Այդ հաղորդմանը նորից մասնակցում էինք նույն կազմով, բայց այս անգամ մենք՝ համայնքի երիտասարդներս և Ագապի Խուրշուդյանը զբաղեցրել էինք հանդիսատեսի շարքերը: Տաղավարում միայն համայնքի նախագա Ֆրոնտիկ Նիկոլայիդին էր ինչպես նաև մի քանի համայնքների ղեկավարներ ևս: Իրենք պատմում էին իրենց ազգի ավանդույթների մասին, ինչպես նաև պատասխանում հանդիսատեսի հնչեցրած հարցերին:

"Կենդանի Մատյան" հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com