Saturday, January 8, 2011

Համերգ Նվիրված Ազգային Փոքրամասնություններին

Դեկտեմբերի 16-ին 2010թ ազգային փոքրամասնությունները տոնում էին ՀՀ Նախագահին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակույթային կազմակերպությունների գոծունեությունը համակարգող խորհոդի 10 ամյակը:

Հակոբ Պարոնյանի անվան ազգային թատրոնում ընթանում էր ազգային փոքրամասնություններին նվիրված հոբելյանական երեկո: Ինչպես մնացած համայնքները այդպես էլ Երևանի <Պոնտի> Հունական Համայնքը մասնակցեց այդ հոբելյանական երեկոին, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ համերգի սկսելը ինչպես մնացած ազգերը այնպես էլ մենք ցուցահանդեսում ներկայացրեցինք մեր երիտասարդների աշխատանքները` նկարներ, քանդակագործություններ և այլն: Իսկ համերգի ժամանակ ներկայացնելու էինք մեր հունական երգն ու պարը:

Երգը պետք է ներկայացներ Նինա Ասլանյանը իսկ պարը <Պոնտոս> պարային խումբը: Քանի որ Հայաստանում հույներին ճանաչում են հույն` ուրեմն <Սիրտակի> ապա այդ պատճառով էլ մենք վորոշեցինք ներկայացնել մեկ այլ ուրիշ պար <Խասաբիկո>, որը համարվում է Սիրտակիի նախահայրը:

Երբ հայտարարվեց որ բեմահարթակ են դուրս գալիս հույները սկսվեցին մեր փառքի րոպեները: Սկզբից Նինա Ասլանյանը հնչեցրեց իր < Տո Ֆոնազո> երգը որից հետո պետք է ներկայացնեինք հունական պարը: Ամբողջ դահլիճը անհամբեր սպասում էր Սիրտակիի հնչյուններին բայց Սիրտակիի փոխարեն հնչեց հիասքանչ Խասաբիկոն և մենք մեր սպիտակ զգեստներով այդ հիասքանչ հնչյունների ներքո ստացանք հրեշտակի տեսք:

Այդ օրը հույները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հունական մշակույթն անմահ է:









Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com

6 comments: