Saturday, February 12, 2011

Պարել հունական` զգալ հույներին

Ամեն մի ազգ, ունի իր յուրահատկությունները, ինչպես նաև ազգային պարը: Լեհերի մոտ – պոլկա, բրազիլացիների մոտ – սամբա, վրացիների մոտ – լեզգինկա: Ասում են թե պարը դա ազգի հոգին է:

Օրինակ` երբ արտասահմանից հյուր են գալիս Հայաստան, հայերը նրանց հյուրասիրում են հայկական ավանդական խորովածով, կոնյակով և գինով: Իսկ երբ օտարերկրացին գնում է Հունաստան, հույները նրան պարացնում են: Երբ գտնվում էի Հունաստանում այնտեղ ինձ ասացին, որ ազգային պարերը հույները նաև պարում են ակումբներում: Զգալ հունական երաժշտությունը – նշանակում է զգալ հույն ազգի հոգին:

Երաժշտությունը և պարը` դա հոգին է հույն ժողովրդի:

Հունական պարեր մեզ սովորեցնում են նաև մեր համայնքում: Մենք մեր պարի խմբով ելույթ ենք ունեցել տարբեր տեղերում և մարդկանց ծանոթացրել հունական մշակույթին և արժանացել մրցանակների նաև Հունասատանում: Քանի որ մեր համայնքը կրում է <Պոնտի> անունը այդ պատճառով էլ մեր պարի խումբը կոչվում է <Պոնտոս>: Իսկ ղեկավարն է Ագապի Խուրշուդյանը:

Հայտնի է, որ հունական պարերը , որոնք հույն ազգի անբաժանելի մասն են կազմում մեզ են հասել դեռ Հին Հունաստանից: Այն ժամանակ հույները տարբեր երեկույթների համար ունեին իրենց յուրահատուկ պարերը: Օրինակ` Սիրտոսը, որը ամենահին և խմբակային պարն է: Սիրտոս հույները պարում էին հարսանիքների ժամանակ և ամենահայրենասիրական
պարն է: Սիրտոսի և Խասաբիկոի հիման վրա է ստեղծվել աշխարհին հայտնի Սիրտակին:

Հունական երաժշտության մեծամասնությունը հիմնված է Խասաբիկոի րիթմերի վրա: Խասաբիկոն տարածված է ոչ միայն Հունաստանում այլ նաև նրա սահմաններից դուրս` Սերբիայում, Ռումինիայում և այլն:

Ասում են թե գոյություն ուներ 200 հունական պար, որոնք բա ժանվում էին 5 խմբի` սուրբ, քաղաքացիական, ծիսական, տնային և բեմադրական:

Սուրբ պարերը Եգիպտոսից Հունաստան է բերել Օրփեոսը, որը կատարվում էր զոհաբերությունների ժամանակ: Հին Հույները համարում էին, որ պարերը դա աստվածների նվերն է և նրանք գտնում էին, որ պարերը հաղորդվելու միջոց է աստվածների հետ: Աստվածները իրենք էլ հենց իջնում էին երկիր և մարդկանց հետ անցկացնում տոնախմբություններ պարերի ուղեկցությամբ:

Իսկ մենք մինչ այսօր էլ մեր <Պոնտոս> պարային խմբով շարունակում ենք հայ ազգին ծանոթացնել հունական մշակույթի հետ:


Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com





3 comments: